Շախմատային թագի հավակնորդների Մոսկվայում ընթացող մրցաշարի տասներկուերորդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ ու առաջատարներից՝ յոթական միավորներ ունեցող Կարյակինից (հաղթել է Տոպալովին) ու նույն Կարուանայից հետ է մնում մեկ միավորով: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Արոնյանի մրցակիցներն են լինելու Կարյակինն ու Նակամուրան: Ինքնին հասկանալի է, որ առանցքային նշանակություն կունենա ռուս գրոսմայստերի հետ խաղը, որտեղ միայն հաղթանակը կարող է հույսի նշույլներ թողնի Կառլսենի հետ հանդիպման իրավունքը նվաճելու համար՝ պայմանով, որ կորուստ չի լինի նաև Նակամուրայի հետ խաղում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ